ՀՀ ԶՈւ-երը կետային խոցել են ադրբեջանական կողմի բնակավայրերում տեղակայված զինտեխնիկան․ Դավիթ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/dav.torosyan/videos/3317279901655885/]էջում [/url]տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«ՀՀ ԶՈւ-երը դեռ երեկ խոցել են ադրբեջանական կողմի բնակավայրերում տեղակայված զինտեխնիկան, հատկանշական է 3 փաստ.
1) Զինտեխնիկաները բնակավայրի մեջ են
2) հայկական անօդաչուն նկարահանումը իրականացրել է իրենց իսկ տարածքում
3) ՀՀ ԶՈւ-երը կետային հստակ խոցում են իրականացրել»։
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հրետանային մարտկոցներով շրջապատել է սեփական բնակչությանը և թիրախավորել նրանց։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


