211652_close_icon

Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ Սարգսյանի և Քոչարյանի քաղաքական լեզnւները կտրելու»՝ Փաշինյանի ֆանտազիային, մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում. Աշոտյան

views-count322 դիտում article-date 14:17 28-08-2025
Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր, «Կառավայությունը ես եմ» ձեւակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլեւ երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Առհասարակ, ստելու նրա մոլուցքը տրանսֆորմացվում է. եթե նախկինում նա ստում էր թե անցյալի, թե ներկայի, թե ապագայի մասին, ապա արդեն մի քանի շաբաթ է, ինչ գոնե անցյալի մասով նա բացում է իր գրեթե բոլոր խաղաքարտերը ( օգոստոսի 23-ի ուղերձը վկա)։

Սակայն նրա անկեղծությունն լիարժեք չէ նման ինքնամոռաց մեծամտության մեջ։ Էլ ավելի ազնիվ կլիներ կրկնել ոչ թե Լյուդովիկոս 14-րդի ( «Պետությունը ես եմ») , այլ 15-րդի միտքը. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», որովհետեւ նա վերաբերում է մեր ժողովրդին եւ պետությանը հենց այդ սկզբունքով։

Միեւնույն ժամանակ ֆրանսիական այդ թագավորների օրինակն էությամբ ընդհանրապես իր հագով չէ, քանզի եթե նրանք լուսավորյալ, ապա Նիկոլը՝ խավարամիտ աբսոլյուտիզմի ջահակիր է։
Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։

Իսկ մյուս կողմից այս «հույսը» խիստ տարօրինակ է, քանզի իրական կյանքում նույն ժողովուրդը նրա մասին այնպիսի՜ ֆանտազիաներով է արտահայտվում, որ նույնիսկ ամենափչացած կայքի կատեգորիաներում նման վիդեոներ չկան։

Նիկոլ, կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր