211652_close_icon
views-count3630 դիտում article-date 20:37 14-07-2020

Եվրամիության հակառակորդները հնարավորության են սպասում այն կործանելու համար. Մերկել

Եվրոպայում սկսվել է Գերմանիայի վեցամսյա նախագահությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է օգտվել այդ ժամանակահատվածը եվրոպական տարածաշրջանում իր երկրի առաջնորդության ամրապնդման, անդրատլանտյան գործընկերության պահպանման և Չինաստանի հետ կապերի ընդլայնման համար: Այս մասին գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/07/14/merkel-protivniki-evrosoyuza-spyat-i-vidyat-kak-by-ego-razvalit?fbclid=IwAR3nV5BY_e6gmE9Iohgja7s27AWTOD2r38HnOIe69m_F2vmSW1sDbjDnbMU]EADaily[/url]-ն՝ ներկայացնելով լրագրող, միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Սերգեյ Մանուկովի հոդվածը: «Գերմանիան այժմ շատ կարևոր խնդիր ունի լուծելու: Կկարողանա արդյոք երկիրը, որը երկու համաշխարհային պատերազմներ է հրահրել, որոնք Եվրոպային հսկայական ավերածություններ և աղետ են բերել, երկիր, որը մեծ տարածքներ է կորցրել և սառը պատերազմի տարիներին բաժանված է եղել երկու մասի, հերթական անգամ դուրս բերել Հին աշխարհը ծանր իրավիճակից: Հենց դա է լինելու Անգելա Մերկելի գլխավոր առաջադրանքը հանգստի գնալուց առաջ»,- ասվում է հոդվածում: Ինչպես ողջ գերմանական հասարակության շրջանում, այնպես էլ Գերմանիայի քաղաքական շրջանակներում շարունակում են ապրել վախի մթնոլորտում, որ արագ փոփոխվող արտաքին միջավայրը և հանգամանքները Գերմանիային կթողնեն իր իսկ անցյալի ծուղակում: Անդրադառնալով կորոնավիրուսի ներկայիս ճգնաժամի հաղթահարման խնդրին՝ Մերկելն ասել է. «Ոչ ոք այս ճգնաժամը միայնակ չի կարող հաղթահարել: Մենք բոլորս խոցելի ենք»: Հոդվածագիրը նշում է, որ Մերկելին լավ ճանաչող մարդիկ կարծում են, որ նրա համար ոչ բնորոշ վճռականության շարժիչ ուժը վերջին օրերին վախն է, որ Եվրամիությունը կվերածվի անպիտան կառույցի և անգամ կփլուզվի՝ կորոնավիրուսի հարվածների ներքո: Նա հասկանում է, որ ԵՄ-ի, այդ թվում և Գերմանիայի առաջ ծառացած մարտահրավերներն առավել էական բնույթ են կրում, քան Չինաստանի, ԱՄՆ-ի և որևէ այլ երկրի առաջ: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ միամիտ լինեն: Միավորված Եվրոպայի հակառակորդները շատ եվրոպական երկրներում հնարավորության են սպասում այս ճգնաժամն ի նպաստ սեփական շահերի օգտագործելու համար»,- նշել է Մերկելը համավարակից հետո իր առաջին արտասահմանյան ուղևորության ժամանակ:

Նմանատիպ նյութեր