Հայկական կողմի երկու զոհերից մեկը Լոռու մարզից է, մյուսը՝ Շիրակի. ArmLur.am
[url=https://armlur.am/1022534/?fbclid=IwAR3ULvJw5oWcCauMfpmvof6gF54zSPnKl1YqPtI-EGLrVIGW97iIWeyU-yw]Armlur.am[/url]-ը գրում է. «Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
[b]Գարուշ Համբարձումյան
[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0969656001594726128232744.jpg[/img]
Մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից է՝ 1989 թվականին ծնված: Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:
Իսկ կապիտան Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքից է՝ ծնված 1992 թվականին: Վերջինս ամուսնացած է, երեխա ունի:
[img]https://st0.shamshyan.com/editor/0173816001594726466560956.jpg[/img]
[b]Սոս Էլբակյան
[/b]
Նշենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը հայտնել է 11 զոհի մասին, որոնց թվում գեներալ և գնդապետ կա: Հայկական կողմից երկու զոհից բացի կա հինգ վիրավոր, որից երկուսը ոստիկան