211652_close_icon
views-count9790 դիտում article-date 14:17 26-09-2015

Աբովյանից զորակոչված երկու Կարեններից մեկը երեկ հակառակորդի կողմից վիրավորվել է, մյուսը՝ զոհվել

Ինչպես տեղեկացրել էինք, հակառակորդի կողմից երեկ՝ սեպտեմբերի 25-ին զոհված զինծառայողներից Կարեն Շահինյանը Աբովյանից է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վիրավորված 16 զինծառայողներից Կարեն Երեմյանը եւս Աբովյանից է։ Վիրավորված զինծառայողներն են՝ Վանիկ Մարտիրոսյանը, Արկադի Մուրադյանը, Խաչատուր Պապիկյանը, Սաֆար Սաֆարյանը, Արման Ստեփանյանը, Ռազմիկ Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հարություն Թովմասյանը, Կարեն Վարդանյանը, Թաթուլ Պողոսյանը, Սերգեյ Էլոյանը, Յաշա Բաղդասարովտ, Նարեկ Փարումյանը, Կարեն Երեմյանը, Վուրգ Գալստյանը, Սեդրակ Ղարիբյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր