211652_close_icon
views-count2152 դիտում article-date 15:54 14-07-2020

Առողջապահական կազմակերպությունները մասնավորեցնելը չպետք է դիտարկել որպես լոկ գույքային միավորի վաճառք. Արկադի Խաչատրյան

Առողջապահական կազմակերպությունները մասնավորեցնելու, ինչպես նաեւ դրանց պրոֆիլը պահպանել-չպահպանելու հարցը ինձ համար առաջնահերթորեն ոչ թե պետական գույքի կառավարման, այլ առողջապահական տվյալ ուղղությունների զարգացման պետական ռազմավարության խնդիր է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «Այն չպետք է դիտարկել որպես լոկ գույքային միավորի վաճառք: Այն առնչվում է տվյալ ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավմանը, կառավարման արդյունավետությանը, սեփականության ձեւի փոփոխությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, տեսլականի առկայությանը: Կարծում եմ, որ այս հարցերին պետք է նախ եւ առաջ պատասխանի առողջապահության նախարարությունը»: Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է մի շարք առողջապահական կազմակերպությունների մասնավորեցման հարցը՝ առանց գործունեության պրոֆիլը պահպանելու:

Նմանատիպ նյութեր