Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձն է. «Մանչեսթեր Յունայթեդը» ակնարկել է 3 միավորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրացավ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 28-րդ տարեդարձը: Մեր պարծանքը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, 7 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2016-ին` Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն խաղացող:
Հայ ֆուտբոլիստին շնորհավորել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը». «Եկեք Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրը նշենք 3 միավորով»,- նշված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա հանդիպում կանցկացնի «Սթոք Սիթիի» հետ: Խաղը կկայանա Երևանի ժամանակով 19:00-ին: