1869 դիտում
17:54 08-02-2017
Չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի. Զարուհի Փոստանջյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պարզաբանում է տարածել «լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ»։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/08/1058219/]Հիշեցնենք[/url], որ «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Զարուհի Փոստանջյանը տեղ կգտնի «Ելք» դաշինքում։
Այս կապակցությամբ Զարուհի Փոստանջյանի տարածած պարզաբանման մեջ ասվում է. ««Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ:
Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր` ցնցումների և ժայթքումների իմաստով (պատերազմ և ապստամբություն), այլ նաև «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես:
Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացնի կարևոր որոշում` 2017 թվականի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևի ու բովանդակության վերաբերյալ:
Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը` համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ:
Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ: Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի»:
Նմանատիպ նյութեր
6509 դիտում
14:41 07-03-2016
Կրտսեր դուստրերս ցանկանում են գնալ իրենց հայրիկի ճանապարհով ու երբեմն քննադատում են ինձ. Զարուհի Փոստանջյան
Այս բաժնից
529 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
553 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները