211652_close_icon
views-count25976 դիտում article-date 14:41 13-07-2020

Իշխանությունները սարսափած են, Նիկոլ Փաշինյանը վախից լցրել ա տակը. Նարեկ Մալյան. News.am

Ինձ բերման են ենթարկել ապօրինի, իմ մեքենայի միեջից, որտեղ եղել եմ մենակ, կադրերը կան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/590904.html]News.am[/url]-ը։ «Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված է «Ոչ Սորոսի վաստակներին»: Ես հիմա չգիտեմ՝ որտեղ են պլակատները: Էստեղից ոչ մի տեղ չեմ գնալու, մինչեւ բերեն նույն տեղում կպցնեն: Ինձ բերման ենթարկելու որեւէ օրինական հիմք գոյություն չունի: Ես գտնվել եմ իմ մեքենայի մեջ, մենակ: Ոստիկանները չորս կողմից շրջապատել են ինձ ու հանել են ինչ-որ պարետի որոշմամբ: Սա տեղավորվում է «եղիր հեզ, բանող եզ» կարգախոսի շրջանակներում, որը չի անցնելու: Եթե կարող են ինչ-որ մարդկանց էշի տեղ դնել, ինձ հետ դա չի անցնելու: Թեկուզ մենակ ես իմ կարծիքը, տեսակետն արտահայտելու եմ: Աշխարհում չկա որեւէ ապօրինի հրաման, որով ինձ կկարողանան լռեցնել»,-ասաց Մալյանը: Հարցին՝ արդյո՞ք իր համար սպասելի էր, որ բերման կենթարկեն իրեն, Մալյանն ասաց. «Իշխանությունները սարսափած են, Նիկոլ Փաշինյանը վախից լցրել ա տակը: Այս աստիճանի ապօրինություններն արդեն խնդալու են: Աշխարհում որեւէ օրենք չկա, որը կարգելի միայնակ ակցիա անել: Ուժեղ, տակը չլցրած իշխանությունը կգնա՞ ապօրինությունների: Ինչքան են լցրել տակները, որ Սորոսի նկարները պոկել են: Ինձ միայն հաճելի էր այն պահը, որ ոստիկանությունն, ըստ էության, միացավ մեր ակցիային: Եթե նկատեցիք, իմ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կանգնեցին Ջորջ Սորոսի նկարի վրա»: Ինչ վերաբերում է իրենց նախատեսված ակցիային, որ այդպես էլ չկայացավ, Մալյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ չի ստացվել: Ես հենց հիմա այստեղից պոկվելու եմ, գնալու եմ մտնեմ Երեւան իմ երթն անեմ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյոր [url=https://news.am/arm/news/590904.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր