62045 դիտում
21:16 18-11-2020
«Այսօր ռեստորանում Աշոտ Փաշինյանը Կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Ալեքսանդր Իսկանդարյանի հետ էր… Երկա՞ր են դեռ ժողովրդին էշի տեղ դնելու…». Նարեկ Մալյան
[url=https://168.am/2020/11/18/1410220.html?fbclid=IwAR0RLROPtnIGJOhT4FLaDr8P0twCvfkdCxb2VgticSWGLoYU2RXS731JeP4]168.am[/url]-ն այսօր գրել էր այն մասին, որ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է իր հանգիստը Երևանի սրճարաններից մեկում վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը:
Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում:
Մեզ հաջողվել էր պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում:
Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել:
Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում: Թե ինչ է արել նա այնտեղ, կարող ենք միայն ենթադրել:
Լուսանկարը, ի դեպ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութից էր արվել:
Թեման զարգացրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ով լուսանկարներ է հրապարակել՝ մեր նյութի իսկությունը փաստող:
«Այսօր Սարյան փողոցի Տափաստան ռեստորանում Աշոտ Փաշինյանը Ալեքսանդր Իսկանդարյանի հետ էր:
Կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Երկա՞ր են դեռ ժողովրդին էշի տեղ դնելու…»,- ի հավելումն այդ լուսանկարների՝ գրել էր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում:
[img]https://st0.shamshyan.com/editor/0732992001605719622686683.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
5158 դիտում
19:00 26-01-2021
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է
2675 դիտում
23:23 30-01-2021
Նարեկ Մալյան. Արձանագրենք, որ առ այս պահը վարչապետի աթոռը զբաղեցնողը չի պատասխանել պարզ հարցի
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին