211652_close_icon
views-count9606 դիտում article-date 20:31 20-03-2021

Նարեկ Մալյան. Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են ամենաբարձր գաղտնիության պայմաններում

«Նիկոլ Փաշինյանը իր այցերը գաղտնի է պահում, ոչ միայն իր հպաաաարտ ժողովրդից, այլ նույնիսկ իր թիկնապահական ծառայություններից», այս մասին նշել է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցերին՝ Արագածոտնի մարզ:

Նարեկ Մալյանը գրել է.

«Տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են ամենաբարձր գաղտնիության պայմաններում: Նույնիսկ ՊՊԾ պլանավորման բաժինը նախապես չի տեղեկացվում այցի մասին: Պլանավորման բաժնի թիկնապահների անմիջական պարտականությունների մեջ է մտնում մասնակցել պահպանվող օբյեկտի՝ տվյալ դեպքում վարչապետի, տեղաշարժման ուղղությունների և գրաֆիկի կազմմանը: Դա արվում է անվտանգության արդյունավետ կազմակերպման նպատակով, որպեսզի ՊՊԾ աշխատակիցները կարողանան տեղում, նախապես իրականացնել անվտանգության միջոցառումներ:

Սակայն Նիկոլ Փաշինյանը իր այցերը գաղտնի է պահում, ոչ միայն իր հպաաաարտ ժողովրդից, այլ նույնիսկ իր թիկնապահական ծառայություններից:

Այցերը գաղտնի են պահվում նաև մարզային իշխանություններից: Մարզային իշխանություններին, իմքայլական զոնալ բոլոր պատգամավորներին մի քանի օր առաջ հրահանգվել է մոտակա օրերին համենայն դեպս պատրաստ լինել վարչապետի այցին, առանց այդ այցերի մասին հստակ տեղեկատվություն տալու: Արդյունքում այցերի անակնկալ լինելու պատճառով իմքայլականները չեն կարողանում նախապես ապահովել անհրաժեշտ մարդաքանակ ու ստիպված Նիկոլի ելույթների մասսովկան ինչ-որ կերպ ապահովելու համար հանդիպման վայր վերջին վայրկյանին զոռով բերում են դպրոցական երեխաների: Սա բացատրում է այս լուսանկարի առեղծվածը, որտեղ ՀՀ վարչապետը կարծես մանկական բեմադրության մասնակից լինի ասենք «նապաստակի» կերպարով:)))

Նիկոլ Փաշինյանի վախը պայմանավորված է նրանով, որ նախապես հայտարարված այցի ընթացքում կարող են մոտենալ զոհվածների, անհետ կորածների, գերիների ծնողները պահանջներ ներկայացնել, կամ գոռալ «Նիկոլ դավաճան»»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր