211652_close_icon
views-count5350 դիտում article-date 23:25 12-07-2020

Հռոմի Պապն իր հիասթափությունն է հայտնել՝ Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով Թուրքիայի որոշման առթիվ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ խիստ հիասթափվածէ Թուրքիայի որոշմամբ, ըստ որի Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի: Տաճարը պետք է թանգարան դառնար, սակայն Թուրքիայի իշխանություններն այլ որոշւմ ընդունեցին: «Ես մտածումեմ Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի մասին և ես խիստ հիասթափված եմ», ասել է Հռոմի Պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ: Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ն թուրքական իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել, որպեսզի քրիստոնեական տաճարը մզկիթի չվերածվի: «Նոր փոփոխությունները մի շարք իրավական պարտավորություններ են ներառում, քանի որ Տաճարը համաշխարհային ժառանգության օբյեկտ է, այդ իսկ պատճառով պետությունը պետք է բոլորի համար ապահովի մուտքն այնտեղ»:

Նմանատիպ նյութեր