211652_close_icon
views-count11707 դիտում article-date 23:56 11-07-2020

Բժիշկները հայտնել են Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվանյութի փորձարկման մասնակիցների առողջական վիճակը

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ներարկվել մի խումբ կամավորների: Նրանք պատվաստանյութից խնդիրներ չունեն և նրան առողջական վիճակը որևէ մտահոգություն չի առաջացնում: Այս մասին այսօր հայտնել է Սեչենյովի համալսարանի կարդիոանգիոլոգիայի Գիտա-կիրառական կենտրոնի ղեկավար Սերգեյ Սեմիտկոն: Գամալեյի անվան համաճարակաբանության և միկրոբիլոլոգիայի հետազոտական կետնրոնում ստեղծված պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցում է 38 կամավոր: Պատվաստանյութի փորձարկումները հաջող են ընթանում: Այս ամսվա վերջում փորձարկումների առաջին փուլի անցկացման հստակ արդյունքները հայտնի կդառնան», ասել է Սեմիտկոն: Ռուսական պատվաստանյութը փորձարկվում է կամավորների վրա՝ Ռուսսաստանի պաշտպանության նախարարության՝ Բուրդենկոյի անվան հոսպիտալում: Զուգահեռ նման փորձարկումներ են կամավորների վրա իրականացվում նաև Սեչենյովի բժշկական համալսարանում:

Նմանատիպ նյութեր