Թուրքիան հայտարարել է կենդանիների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստման հաջող փորձարկման մասին
Թուրքիան հայտարարել է կենդանիների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստման հաջող փորձարկման մասին:
Անկարայի Հաջեթեփե համալսարանի պրոֆեսոր Աթեշ Կարան հայտնել է, որ մասնագետները միկրոասեղի միջոցով կենդանիներին պատվաստում են ներարկել:
Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ պատվաստանյութը կորոնավիրուսին հակազդող հակամարմին է ստեղծում և թույլ չի տալիս վարակին միանալ օրգանիզմի բջիջներին: