211652_close_icon
views-count1581 դիտում article-date 13:27 08-10-2021

Արցախում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել. 5 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 12 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13646 քաղաքացու հետազոտություն, որից 1197-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նմանատիպ նյութեր