Հուլիսի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից»,- նշված է հաղորդագրության մեջ:Մեծ հավանականությամբ նիստի ժամանակ քննարկվելու է արտակարգ դրությունը եւս 1 ամսով երկարաձգելու հարցը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում
2020.07.11 19:55


Twitter
Вконтакте
Одноклассники