Կառավարությունը փետրվարի 27-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է փետրվարի 27-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո հրավիրվել արտահերթ նիստ։
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հիմնավորել է արտահերթ նիստի անհրաժեշտությունը: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ օրենքներ կան, որոնք պետք է փոփոխվեն և համապատասխանեցվեն Սահմանադրությանը։
Արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշման նախագծում նիստի օրակարգը ներառված չէ: