ՕԵԿ-ն այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրում, որին, սակայն, ՀՀԿ-ն հարկ չի համարում մասնակցել
«ԴԱՀԿ մասին» ու հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը քննարկելու համար այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 18:30-ին ԱԺ-ում արտահերթ նիստ կանցկացվի, որը նախաձեռնել է ՕԵԿ-ը, սակայն ՀՀԿ-ն չի մասնակցելու այդ նիստին: Այս մասին ԱԺ-ի այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ-ն պարզապես հարկ չի համարում մասնակցել քննարկման, սակայն մյուս ուժերից քննարկման առաջարկը մերժելու հայտարարություններ չարեցին: