13825 դիտում
13:39 10-07-2020
Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ուկրաինացում եւ Արցախի ղրիմացո՞ւմ. Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ
ԱՄՆ պետդեպը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում՝ https://russian.rt.com/…/762804-gosdep-ssha-armeniya-korrup…։
Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց հակակոռուպցիոն պայքարի գծով խորհրդատուի նշանակմամբ, իսկ հետո շարունակվեց Ղրիմի կորստով։
Ուկրաինան դարձավ Արեւմուտքի հակառուսական պայքարի թատերաբեմը, կորցրեց տարածքներ, հայտնվեց անվերջանալի թվացող պատերազմի մեջ, տնտեսապես ջլատվեց, կորցրեց իր բնակչության մի զգալի հատվածին ու համարվում է Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը՝ ունենալով հսկայական տարածքներ, տասնյակ միլիոնավոր բնակչություն, աշխարհագրական լավ դիրք ու տնտեսական մեծ պոտենցիալ։
Ուկրաինան Արեւմուտքին հետաքրքրում է որպես հակառուսական պոլիգոն։ Իսկ թե ինչ գին կվճարի դրա դիմաց Ուկրաինայի հպարտ ժողովուրդը, թքած։ Դա չի հետաքրքրում գլոբալիստներին։ Ինչպես որ չի հետաքրքրում, թե ինչ գին է վճարելու ՀՀ հպարտ քաղաքացին փաշինյանական իշխանության առաջնորդությամբ հակառուսական գծի մեջ հայտնվելու դիմաց։ Ինքնիշխանությունը, բնականաբար, այստեղ կապ չունի։ Դա մատաղացու գառան դերում հայտնվելու հայ ժողովրդի հեռանկարը գունագեղ դարձնելու համար է ասվում։
Հետաքրքիր է, ժանրի կանոնների համաձայն Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ։ Ասենք, Տավուշի մարզում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2625 դիտում
09:09 24-04-2014
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կնշանակվի նախարար. Հրապարակ
16709 դիտում
10:06 19-05-2017
Առաջիկայում Գեղարքունիքում նոր մարզպետ կնշանակվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
427 դիտում
21:11 23-04-2024
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
694 դիտում
20:58 23-04-2024
Ոստիկաններն ուժով փորձում են բացել Բագրատաշենի անցակետի տանող ճանապարհն ու ցրել ցույցը․ aravot.am
373 դիտում
20:47 23-04-2024
Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր