Միխայիլ Սահակաշվիլին «շատ շուտով կվերադառնա իշխանության». Վրաստանի արդարադատության նախկին նախարար
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Ուկրաինայի կառավարության խորհրդական, Վրաստանի արդարադատության նակին նախարար Զուրաբ Ադեիշվիլին հայտարարել է, որ ներկայումս Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «շատ շուտով կվերադառնա իշխանության»:
«Ես համոզված եմ, որ «Միասնական ազգային շարժումը» Միխայիլ Սահակաշվիլու գլխավորությամբ անպայման կգա իշխանության: Այդ նոր թիմում կարող են և նախկին անձինք չլինել, այդ թվում և ես: Տվյալ պահին երկորւմ առկա քաղաքական բանավեճի մակարդակը պետք է փոխվի», - հայտարարել է Ադեիշվիլին և կոչ արել դադարեցնել Սահակաշվիլու թիմ անդամների նկատմամբ քրեական հետախնդումները: