Միխայիլ Սահակաշվիլին արդեն սկսել է կանխատեսումներ անել Ուկրաինայի տնտեսության վերաբերյալ
Օդեսայի նոր նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին արդեն սկսել է կանխատեսումներ անել Ուկրաինայի տնտեսության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»-ն, ըստ նրա, ամեն ինչ վատ է, և երկիրը կվերադառնա երկու տարի առաջվա վիճակին, երբ իշխանության գլխին էր Վիկտոր Յանուկովիչը, միայն 20 տարի անց, այն էլ` եթե երկրի ՀՆԱ-ն աճի առնվազն տարեկան 4 տոկոսով:
Սահակաշվիլին գտնում է, որ հեղաշրջումից հետո Ուկրաինան դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը: Որպեսզի իրավիճակը շտկվի, պետք են շրջադարձային միջոցներ: Թե կոնկրետ ինչպիսի, նա չի նշում: