211652_close_icon
views-count4829 դիտում article-date 23:48 09-07-2020

Հայաստանը կրկին առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է [url=https://www.worldometers.info/coronavirus/?fbclid=IwAR3JWpUzYlQBy6JuM1NIkzXwmQefWQvnnO1aIdn-0HcJ9QEOySX5zYhywG8]worldometers.info[/url] կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 9-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10․240, մահացության ցուցանիշը՝ 181: Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 1. Հայաստան – 10 240 2. Ռուսաստան – 4847 3. Իրան - 2981 4. Թուրքիա – 2489 5. Ադրբեջան – 2215 6. Վրաստան – 243 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան - 181 2. Իրան – 146 3. Ռուսաստան – 74 4. Թուրքիա – 63 5. Ադրբեջան – 28 6. Վրաստան – 4 Կայքի տվյալներով՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը։

Նմանատիպ նյութեր