211652_close_icon
views-count4114 դիտում article-date 22:56 21-09-2020

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

[url=https://www.tert.am/am/news/2020/09/21/armenia/3401768]Tert.am[/url]-ը գրում է. Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 041, մահացության ցուցանիշը՝ 316: [b]Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. [/b] 1. Հայաստան – 16 041 2. Ռուսաստան – 7603 3. Իրան - 5051 4. Ադրբեջան – 3866 5. Թուրքիա – 3603 6. Վրաստան – 927 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան - 316 2. Իրան – 291 3. Ռուսաստան – 134 4. Թուրքիա –90 5. Ադրբեջան – 57 6. Վրաստան – 5 Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 21-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 6 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 47 552 է, մահվան դեպքերինը՝ 1223:

Նմանատիպ նյութեր