211652_close_icon
views-count9817 դիտում article-date 23:22 07-06-2020

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Հայաստանը շարունակում է «ռեկորդակիր» մնալ տարածաշրջանում. Tert.am

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշի առումով տարածաշրջանում նոր «ռեկորդներ» է գրանցում: Ինչպես երևում է worldometers.info կայքի թարմացվող տվյալներից, մեկ օրում այդ ցուցանիշն ավելացել է ռեկորդային 258-ով՝ կազմելով 4431, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/07/armenia/3310056]Tert.am[/url]-ը: Այս առումով տարածաշրջանում մեր երկիրն առաջատարն է: Տարածաշրջանի մյուս երկրների տվյալները 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման համար հետևյալն են. Ռուսաստան՝ 3205, Իրան՝ 2047, Թուրքիա՝ 2019, Ադրբեջան՝ 745, Վրաստան՝ 203: 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (68) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է: Մյուս երկրներում պատկերը հետևյալն է. Իրան՝ 99, Թուրքիա՝ 56, Ռուսաստան՝ 40, Ադրբեջան՝ 9, Վրաստան՝ 3:

Նմանատիպ նյութեր