3482 դիտում
23:14 08-07-2020
Արցախի նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների ձեռնարկություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում «Ստարտափ սերվիս» ՍՊ ընկերության խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ:
2 ընկերությունների պատասխանատուները նշել են, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն հանդիսանում է Պաշտպանության բանակը, ինչը հնարավոր է դարձել հանրապետության նախագահի մոտ վերջերս այդ կապակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունից հետո: Արդյունքում «Ստարտափ սերվիս» ՍՊԸ-ն ստեղծել է 15 նոր աշխատատեղ՝ միջինը 80 հազար ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ վերջին մեկ տարում չգործած «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ պետական աջակցության շնորհիվ վերականգնել է արտադրական գործունեությունը՝ մթերելով տեղական գյուղմթերքը և ապահովելով ավելի քան 120 աշխատատեղ՝ 100 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Երկրի ղեկավարը կարևորել է այդ ընկերությունների գործունեությունը Արցախի տնտեսության աշխուժացման համատեքստում և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամբողջ գործիքակազմով շարունակելու է աջակցել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:
Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
1897 դիտում
14:16 19-09-2021
Արցախի նախագահն այցելել է Ասկերանի ցեմենտի նորաբաց գործարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1119 դիտում
14:38 15-04-2022
Արցախի նախագահն այցելել է «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար