211652_close_icon
views-count1900 դիտում article-date 14:16 19-09-2021

Արցախի նախագահն այցելել է Ասկերանի ցեմենտի նորաբաց գործարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում, ընկերության պատասխանատուների հավաստմամբ, տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ, ինչպես նաև աղյուս, բետոնից և գազաբետոնից տարբեր շինանյութեր, որոնք մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում: Գործարանը հագեցած է ժամանակակից հոսքագծերով և աշխատանքներն ամբողջ ծավալով կսկսի ընթացիկ տարվա նոյեմբերին՝ ապահովելով մոտ 100 աշխատատեղ՝ 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Ըստ աղբյուրի՝ Արցախի նախագահը ողջունել է ընկերության նախաձեռնությունը, ընդգծել, որ նախանշված ծրագրերը, ամբողջ ծավալով իրագործվելու պարագայում, հայրենական տնտեսության զարգացման գործում որոշիչ նշանակություն կարող են ունենալ:

Տեսանյութը՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր