211652_close_icon
views-count28888 դիտում article-date 10:55 08-07-2020

Ահազանգ. Ռուսաստանի Դաշնության Տոմսկի՝ «դեպորտի» ենթարկված անձանց պահման վայրում գտնվող 32-ամյա ՀՀ քաղաքացու՝ Հայաստան տեղափոխումով ոչ ոք չի զբաղվում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի՝ էմիգրանտների համար նախատեսված կացարանում 4 ամիս պահվող 32-ամյա Էդգար Գրիգորյանից, ով հայտնել է, որ մարտի 18-ից վիզայի ժամկետը լրանալու հետեւանքով պահվում է կացարանում, մինչդեռ Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը ոչինչ չի ձեռնարկում իր՝ Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Է. Գրիգորյանն ասում էր. «Ինձ 4 ամիս է, պահում են Տոմսկի՝ դեպորտացիայի ենթարկված անձանց պահման կացարանում: 10 րոպե առաջ մարդու իրավունքների պաշտպանն էր եկել, իրենք ասում են, որ մեր պետությունը փող չի մուծում ինձ համար, որ վերադառնանք, եւ երկրորդը, իմ անձնագրի մեջ մարտի 18-ի դրությամբ պեչատը խփած է, որ ես իրավունք չունեմ 5 տարվա ընթացքում հետ գալ ՌԴ: Ես ավելի լավ է մի հանցագործություն արած լինեյի, գնայի բանտ նստեի, քան էս պայմաններում մնամ: Իրենք բացատրում են, թե ճանապարհները փակ են եւ ուղիղ չվերթ չկա: Քիչ առաջ մեր փաստաբանը խոսեց դատարանի կատարածուների հետ, իրենք բացատրում են, որ եթե ուզում եմ իմ հաշվին գնալ, ապա պետք է 2 ուղեկցողի համար երկկողմանի տոմս գնեմ մինչեւ Մոսկվա, նաեւ ինձ համար: Ամենասկզբում, երբ դեռ սահմանները փակ չէին, տոմսերն էլ էժան էին, մենք իրենց առաջարկել էինք, որ տոմս առնենք, վերադառնանք, բայց չէին համաձայնում: Հիմա էլ պատճառաբանում են, թե ճանապարհները փակ են, իսկ մարդու իրավունքների պաշտպանն ասում է, որ իրենք կապ չունի եւ Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեն»: Է. Գրիգորյանի խոսքով՝ դեսպանատանը, սակայն, հեռախոսազանգերին չեն պատասխանում. «Էս ամբողջը պետք է կազմակերպի դեսպանատունը, իրենք պետք է փողը փոխանցեն, որ մեր տոմսերը առնեն, ուղարկեն, Հիմա էլ ում դիմում ենք, ասում են՝ տեղեկություն չունենք, կատարածուները փաստաբանին հիմա էլ ասել են, թե մինչեւ սեպտեմբերի 15-ը պետք է մնամ, ու չեն էլ հաստատում, որ եթե անգամ ես իմ միջոցներով գնեմ իմ եւ ուղեկցողների տոմսերը, ապա հաստատ չի, որ ինձ կուղարկեն, անորոշ վիճակ է: Կատարածուներն ասում են, որ դիմել են մեր դեսպանատուն, որ էսպիսի անձ կա, ու դեսպանատնից պատասխանել են, թե չարթերային թռիչքներով դեպորտի ենթարկված անձանց չեն տեղափոխում»:

Նմանատիպ նյութեր