Տոմսկի շրջանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 2 զոհ, 4 վիրավոր
                        Այսօր՝ փետրվարի 12-ին, ՌԴ Տոմսկի շրջանում ուղղաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ 2 մարդ զոհվել է, ևս 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝  տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր 2 ուղղաթիռ է ուղարկվել:
Հաղորդվում է, որ ժամը 16:00-ին 2 «Մի-8» ուղղաթիռ է ուղղարկվել որոնման համար, ժամը 17:28-ին վթարի ենթարկված ուղղաթիռը հայտնաբերվել է: 
Աղբյուրը մանրամասնում է, որ Մի-8-ով մոտակա հիվանդանոց էին տեղափոխում 45 տարեկան մի կնոջ։ Հիվանդը երեկ աֆեկտի վիճակում այրել է իր տունը։ Տունը վառվել է, իսկ կինը չի տուժել։
Այդ կինը փրկվել է նաև ավիաաղետից։ Ուղղաթիռում եղել են 6 հոգի` բուժջոկատը, հիվանդը և անձնակազմը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

