211652_close_icon
views-count91442 դիտում article-date 14:08 07-07-2020

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է՝ BMW-ի վարորդը եղել է խմած և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Հուսիկ Կարապետյանի կողմից հունիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական և դատաբժշկական։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթաքցում պարզվել է, որ BMW-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Գևորգյանը, եղել է ոչ սթափ և չի ունեցել ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայական։ Ոչ սթափ է եղել նաև Mercedes-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը, սակայն վերջինիս խմածությունը եղել է թույլատրելի սահմանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն քաղաքացիներին, ովքեր վթարի օրը դեպքի վայրում ասում էին, որ վթարի մեղավրոը եղել է BMW-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ, սակայն եղել են նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր էլ ասել են, որ Mrcedes-ի վարորդը, ավտեմեքենան վարելով մեծ արագությամբ, փորձել է BMW-ի և Nissan-ի մեջտեղով անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը նույնպես ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/23/1158075/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը: Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Ավետիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել էր՝ Nissan-ը վարել էր Երևանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Թորոսյանը, BMW-ն վարել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել էր Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։ Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Հունիսի 24-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր