106298 դիտում
14:17 06-07-2020
Արտակարգ դեպք Երևանում. հարձակման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչակման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և գույքը դիտավորությամբ վնասելու փաստով։
Ժամը 16;30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան նրբանցքում գործող «Ուրարտու» խանութի դիմաց Mazda մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են մի քաղաքացուոհւ վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խոմբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներով։
Պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ Mazda-ի վարորդն ու ուղևորը ձեռքերով և ոտքերով հարվածել են Երևանի բնակիչ Լուսինե Բ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հարվածել ու վնասել են նրան պատկանող KIА մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով խոշոր չափի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ կինը և Mazda-ի մեկ այլ կին ուղևոր պայուսակով հարվածել են Լուսինե Բ-ի մոր մարմնի տարբեր մասերին։
Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ Mazda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Շ-ն, իսկ ուղևորները եղել են նրա կինը՝ 56-ամյա Թամարա Հ-ն, նրանց աղջիկները՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Անահիտ Շ-ն, 33-ամյա Մարինե Շ-ն, ովքեր քրեական հետախույզների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկաբությաբ Նոր Նորքի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատաապրանքագիտական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Բ-ն աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի գխավոր մասնագետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)