Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Իզ իս թեքնոլոջի» գրասենյակի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող, իրեն վստահված «Tesla» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Հակոբյան փողոցում գործող «Իզ իս թեքնոլոջի» գրասենյակի մոտից աշխատակիցը երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, վերցրել է գրասենյակին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենան և փախուստի դիմել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ մայիսի 15-ին իրենց գրասենյակի աշխատակիցը՝ Տաջիկստանի քաղաքացի 28-ամյա Ռախմատուլլո Ռաջաբովը հափշտակել է գրասենյակին պատկանող իրեն վստահված «Tesla» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ռ․Ռաջաբովին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։