211652_close_icon
views-count57463 դիտում article-date 21:00 05-07-2020

Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անօգնական բնակիչներին հերթական անգամ օգնության հասան փրկարարները, քանի որ «Վեոլա-Ջրից» ասել էին. կիրակի օրով մի անհանգստացրեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 5-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով, մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ հերթական անգամ հայտնվեցին բարդ վիճակում: Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի բնակիչները ավելի քան 3 ժամ սպասում էին, թե երբ կբարեհաճեն մեծն «Վեոլա-ջուր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի 1,5 մետր բարձրությամբ` շենքի նկուղային հարկերում լցված և նոր կառուցվող գրասենյակային տարածքից հեռացնեն կուտակված անձևաջրերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «3 ժամից ավելի է, ահազանգել ենք «Վեոլա-Ջուր», սակայն զրո արձագանք: Մի բան էլ մուննաթ են գալիս, թե կիրակի օրով ինչու ենք զանգահարում, անհանգստացնում մեզ: Նման անպատասխանատու վերաբերմունք երևի «ուղեղները սպրիչով հանած», Երևանը չսիրող անձից կլսեինք: Խնդրի մասին տեղյակ է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը, ում կարգադրությամբ կոմունալի պետը և համատիրության ղեկավարը այցելել են այստեղ: Սակայն Արաբկիրի թաղապետարանն էլ պատասխանում է, թե իրենք չունեն այն տեխնիկան, որով հնարավոր լիներ ջուրը հեռացնել: Արդեն ուզում էինք դիմել մասնավոր ընկերությանը, մեր գրպանից վճարեինք, բայց լավ էր, խնդրի մասին տեղեկացան Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում և հալալ է թե´ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, թե` Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանին, ովքեր 15 րոպեի ընթացքում խնդիրը լուծեցին: Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանի, փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից հատուկ սարքերով ժամանեցին ու հիմա մեկ ժամից ավելի է, հեռացնում են կուտակված ջուրը: Հիմա ո՞նց չասես, որ բնակիչներին օգնության հասան 9-11-ի տղերքը ու եթե արդար լինենք, ԱԻՆ-ն այստեղ անելիք չուներ: Բայց մարդիկ` հավատարիմ փրկարարի իրենց վեհ կոչմանը, կանգնեցին մեր թիկունքին: Մնում է, որ Երևանի քաղաքապետարանը, Արաբկիրի թաղապետարանը «Վեոլա-Ջրին» պարտավորեցնեն, որպեսզի վերջնականապես լուծեն երկար տարիներ չլուծվող այս խնդիրը»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր