72181 դիտում
00:38 13-06-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող թունելը հորդառատ անձրևի հետևանքով անանցանելի է դարձել. Փրկարարները օգնության են հասել խափանված մեքենաների ուղևորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևից հետո անանցանելի էր դարձել Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնքան մեծ քանակով ջուր էր կուտակվել այնտեղ, որ թիվ 47 սպասարկող միկրոավտոբուսը, ինչպես նաև միքանի տրանսպորտային միջոցներ մնացել էին ջրերի մեջ՝ անօգնական վիճակով:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների ցուցաբերած ճիշտ և պռոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ միկրոավտոբուսի և մյուս մեքենաների ուղևորներին անվնաս տարհանել:
Այնուհետև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացեցին խցանված խողովակները և երթևեկությունը վերականգնվեց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+