211652_close_icon
views-count2306 դիտում article-date 15:50 05-07-2020

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Հուլիսի 4-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ: ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին: Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորեց քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

Նմանատիպ նյութեր