2708 դիտում
17:40 07-06-2016
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 7-ին Շուշի քաղաքում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Ռուբեն Մելիքյանը կարևորել է ճանաչողական այս հանդիպումը եւ հակիրճ ներկայացրել իր գործունեության հիմնական ուղղությունները:
Խոսելով առաջնահերթությունների մասին՝ օմբուդսմենը նշել է, որ աշխատակազմի կողմից շարունակվում են Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները՝ ուղղված Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպանի հրապարակած միջանկյալ զեկույցն ամբողջացնելուն: Ռուբեն Մելիքյանն ընդգծել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և նրանց Արցախի
քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում ներգրավելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով պատգամավոր Հ.Խանումյանի նկատմամբ բռնության փաստին՝ Ռ.Մելիքյանը վկայակոչել է հունիսի 6-ի իր հայտարարությունը, որով փաստը խստորեն դատապարտվել էր։ Միաժամանակ ընդգծվել է, որ Պաշտպանի հայտարարությանը հետևած՝ ԼՂՀ ոստիկանության հայտարարությունը ողջունելի է ու լավատեսության հիմքեր է տալիս։ Այնուհետեւ օմբուդսմենը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին և դրականորեն արձագանքել առաջարկություններին՝ կապված ՄԻՊ աշխատակազմում «թեժ գիծ» ունենալուն, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումները պարբերական դարձնելուն և
այլն:
Հանդիպումը փորձնական կարգով հեռարձակվել է Արցախի օմբուդսմենի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
[b]
Արցախի ՄԻՊ աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2060 դիտում
19:25 17-05-2021
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ