211652_close_icon
views-count1449 դիտում article-date 20:54 06-08-2021

Արցախի պետնախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ:
Պետական նախարարը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայրենիքի կենսագործունեությանը և քաղհասարակության ու կառավարության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:


Տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան և մտքերի փոխանակություն: Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում՝ ընդգծելով հատկապես տարբեր ոլորտներում պետական ծրագրերի վերահսկողի և աջակցողի դերի ստանձնումը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նման ու ընդունելի այլ ձևաչափերով երկխոսությունը շարունակելու և այն առարկայական դարձնելու ուղղությամբ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր