211652_close_icon
views-count4405 դիտում article-date 23:10 02-07-2020

Արսեն Ջուլֆալակյան. Ըմբշամարտի Աշխարհի առաջնության վերաբերյալ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա

Այսօր տեղեկություն տարածվեց, որ սույն թվականի դեկտեմբերի սկզբին տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այդ առթիվ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում իր էջում գրել է. «Հարգելի՛ սպորտային լրագրողներ ջան, կներեք, որ ձեր մասնագիտական օրով ստիպված եմ Ձեզ ուղղել… UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չունի կայացրած մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած վիդեո-կոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։ Իսկ Սերբիայի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի հայտարարությունը հավանաբար թյուրիմացություն է եղել, ինչը խոստացան շուտով շտկել»,- գրել է անվանի պատգամավորը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր