211652_close_icon
views-count2455 դիտում article-date 18:28 02-07-2020

«Բարսելոնան» մտադիր չէ Գրիզմանին բաց թողնել

«Բարսելոնան» մտադիր չէ այս ամռանը վաճառել հարձակվող Անտուան Գրիզմանին: «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» Գրիզմանի հարցով դիմել են կատալոնացիներին, սակայն վերջիններս հայտնել են, որ մտադիր չեն վաճառել ֆրանսիացուն, քանի որ նրան ակումբում կարևոր խաղացող են համարում: Բացի այդ, Գրիզմանն ինքը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբը ցանկանում է նրան պաշտպանել այս իրավիճակում և հույս ունի, որ Գրիզմանը կհաղթահարի դժվարությունները: Վերջին անգամ Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում լիարժեք հանդիպում է անցկացրել հունիսի 16-ին՝ «Լեգանեսի» հետ (2:0): «Ատլետիկոյի» հետ վերջին խաղում (2:2) նա խաղադաշտ մտավ միայն 90-րդ րոպեին: Այս մրցաշրջանում Գրիզմանը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 32 խաղի, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր