211652_close_icon
views-count21934 դիտում article-date 16:13 02-07-2020

Ավտովթար Արագածոտնի մարզում. Կարբի գյուղում բախվել են BMW-ն ու ИЖ-212-ը. վերջիններս հայտնվել են գազատար խողովակների տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 43 կմ հատվածոմ՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW և ИЖ 212 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի ետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել կանաչ գոտում։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր