Իրանում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 11 հազար մարդ
Իրանի առողջապահութան նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին տվյալներ է հրապարակել երկրում COVID-19-ի թողած հետևանքնեի վերաբերյալ։
Ըստ Լարիի՝ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս մահացել է 11 հազար 106 մարդ։ Միայն վերջին օրերին հաստատվել է վարակվածության ևս 2652, մահվան՝ 148 դեպք։
Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Իրանում վարակվել է 232 հազար 863 մարդ, ապաքինվել է 194 հազար 98 պացիենտ։
«Ցավոք, վիճակագրական տվյալները գնալով աճում են։ Խորհուրդ ենք տալիս մեր հայրենակիցներին պահպանել
սոցիալական հեռավորություն, մշտապես լվանալ ձեռքերն ու օգտագործել դիմակներ»,-ասել է նա։