Հնդկաստանում և Պակիստանում ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 440 մարդ
Հնդկաստանում և Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 440 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ ներկայում գրանցված ջրհեղեղն վերջին մի քանի տարիներին գրանցված ամենաուժեղն է։ Բացի այդ 700 հազար բնակիչների խորհուրդ է տրվել լքել իրենց տները։
Պակիստանի և Հնդկաստանի իշխանությունները բնակիչներին տարհանելու համար նավակներ և ուղղաթիռներ են գործի դրել։