211652_close_icon
views-count30181 դիտում article-date 15:30 01-07-2020

Մի նկարի պատմություն. ինչպես Նիկոլ Փաշինյանին տեղափոխեցին դատարան

Այսօր` հուլիսի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, ներկայացա ՀՀ գլխավոր դատախազություն, ապա ձերբակալվեցի եւ կալանավորվեցի: Դա չափազանց դժվար եւ կարեւոր որոշում էր, որը պիտի ապացուցեր, որ մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի: Դուխո՛վ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Ն. Փաշինյանը հրապարակել է նաև լուսանկար, սակայն շատերը չգիտեն որպես ֆոտոլրագրող, այդ տարիներին թղթակցում էի «Առավոտ», «Չորրորդ իշխանություն» և «Հայկական ժամանակ» թերթերին, և 3.5 ժամից ավելի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի պարիսպների տակ, ինչպես այդ ժամանակներում ասում էր դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, «զասադ էր նստել», մինչև կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դատարան բերեցին «Հայկական ժամանակ» թերթի այն ժամանակվա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին և դեռ այն ժամանակ զգացվում էր, որ Ն. Փաշինյանի «հեչ ... չի», թե դատարանն ինչ որոշում կկայացնի։ Նա դուխով մտավ դատարան, դուխով էլ դուրս եկավ։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր