5072 դիտում
14:09 21-11-2016
«Նկարի անվանման թաքնված պոետիկ կապը նկարի հետ նպաստում է այն կախարդական զարմանքին, որը համարվում է արվեստի կոչումը»․ Ռենե Մագրիտ
Մագրիտի նկարներին բնորոշ է առանձնահատուկ, կարծես անխռով ոճը։ Նա նկարում է սովորական առարկաներ, որոնք, ի տարբերություն այլ սյուրռեալիստների (Դալի, Մաքս Էռնստ), գրեթե երբեք չեն կորցնում իրենց «առարկայականությունը»: Դրանք չեն տարրալուծվում, չեն վերածվում սեփական ստվերների։ Սակայն այդ առարկաների տարօրինակ համադրությունը զարմացնում է և ստիպում մտածել։
Նա սովորական երևույթների նկատմամբ դրսևորում է արտասովոր մոտեցում, նրա նկարները պարունակում են անսովոր ենթատեքստեր, որոնք ծանոթ գաղափարներին տալիս են նոր իմաստներ։ Այս նկարչական մոտեցումը հաճախ կոչում էին «կախարդական իրատեսություն», որի առաջին ներկայացուցիչը Մագրիտն էր։
Մագրիտի նպատակը, իր իսկ ներկայացմամբ, դիտողին մտածել ստիպելն է։ Դրա պատճառով նկարչի նկարները հաճախ հիշեցնում են գլուխկոտրուկներ, որոնք ամբողջությամբ լուծել հնարավոր չէ, քանի որ դրանք առաջադրում են հարցեր կեցության էության մասին։ Մագրիտը միշտ խոսում է տեսածի խաբուսիկության, դրա թաքնված խորհրդավորության մասին, որը սովորաբար մենք չենք նկատում։
Տարօրինակ տարրերից զատ նա ցուցադրում է բացառիկ սրամտություն՝ կերտելով իր հայտնի նկարները, ինչպես օրինակ «Մադամ Ռեկամյե դե Դավիդ» նկարը (1949 թ, սեփական հավաքածու)։ «Մարդու զավակ» նկարը (1964) Մագրիտի փոխկապակցված նկարներից է, որը նա կրկնում է իր մի շարք այլ նկարներում տարբեր կերպ։
Հայտնի է նկարչի աշխատանքների մի շարք, որոնցում նա սովորական առարկաների տակ գրում է՝ դա այդ չէ։ Հատկապես հայտնի է «Պատկերների դավաճանություն» նկարը, որում պատկերված է ծխամորճ «Սա ծխամորճ չէ» գրությամբ։ Այդ կերպ Մագրիտը ևս մեկ անգամ հիշեցնում է դիտողին, որ առարկայի պատկերը բուն առարկան չէ։
Մագրիտի համար նկարների անվանումը կարևոր նշանակություն ունի։ Դրանք գրեթե միշտ պոետիկ են և առաջին հայացքից ոչ մի կերպ կապված չեն նկարի հետ։ Հենց դրանում էլ նկարիչը տեսնում է նկարների նշանակալիությունը։
Նմանատիպ նյութեր
978 դիտում
18:15 21-04-2020
«Բարսան» առաջին անգամ կվաճառի «Կամպ Նոուի» անվանման իավունքները
2608 դիտում
08:00 23-09-2015
Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին