31919 դիտում
13:20 01-07-2020
Վրաերթ Երևանում. 33-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորին օգնության են հասել ճանապարհային ոստիկաններն ու վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09;40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մաքսիմ Թ-ն իր վարած Nissan Fuga մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և վարորդը բժիշկների հետ վիրավորին ուղեկցել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։ Ոստիկանոթյունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, 18 տարեկան աղջիկ է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+