24650 դիտում
14:32 26-10-2019
Վրաերթ Երևանում. 55–ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 19–ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Նորայր Հ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 GR 806 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Մոնիկա Կ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+