34068 դիտում
10:37 01-07-2020
Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Օհանավան գյուղի բնակիչ, 39-ամյա Էդգար Պետրոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ 1 ժամ անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Մուշեղյանի գլխավորությամբ տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը, և օպերատիվ խմբերը մեկնել են կասկածյալի բնակության վայր, ով Օհանավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կոլյա Հայրապետյանն է։
Վերջինիս հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Կ. Հայրապետյանը առավոտյան ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով։
Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է քննչական կոմիտեի Աագածոտնի մարզային քննչական վարչություն, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)