211652_close_icon
views-count2290 դիտում article-date 18:16 30-06-2020

Կազանը՝ 2022 թ․ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր

Կազանը կդառնա 2022 թ․ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 108 երկրների երկու հազար մարզիկներ։ Նրանք հանդես կգան յոթ մարզաձևերում ։ Հատուկ օլիմպիական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ՝ ձմեռային և ամառային մարզաձևերից։ Առաջին խաղերը տեղի են ունեցել 1968թ․ հուլիսին՝ Չիկագոյում: Նույն թվականի դեկտեմբերին ստեղծվել է << Հատուկ օլիմպիադա >> կազմակերպությունը, որը բարեգործական է: Աշխարհի 180 երկրի ավելի քան երեք միլիոն մարդ դարձել է հատուկ օլիմպիական շարժման մասնակից: Միջոցառմանը թույլատրվում է մասնակցել մտավոր խանգարումներ ունեցող մարդկանց, որոնք ըստ ունակությունների բաժանվում են ութական հոգուց բաղկացած խմբերի։ Ի դեպ, պատվո պատվանդանը նախատեսված է ութ մարդու համար, քանզի մրցումներում չեն որոշվում ուժեղներ և թույլեր։

Նմանատիպ նյութեր