2782 դիտում
18:39 30-06-2020
Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը
Նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի հիմնական դրույթները և սկզբունքները:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին:
Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագիրը՝ [url=http://president.nkr.am/media/documents/%D4%B1%D5%80%D5%86%D4%B1%D4%BD%D4%B1%D4%B3%D4%B1%D5%80%D4%BB2020-2025%D4%B9%D5%8E%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%BB%D4%BE%D5%90%D4%B1%D4%B3%D4%BB%D5%90%D4%B8.pdf]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
16:21 17-02-2017
Պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը
958 դիտում
18:48 28-06-2024
Քննարկվել է 2025-2027 թվականների ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Այս բաժնից
754 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1027 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1291 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ