15088 դիտում
21:20 06-04-2017
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը
Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Էջմիածին քաղաքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկում:
Քննարկմանը հրավիրված էին կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ բնագավառի, ինչպես նաեւ Էջմիածնում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց համայնքի ավագանու 19.12.2016թ. թիվ 34-Ն որոշմամբ հաստատված հնգամյա զարգացման ծրագրի 19 կետով առանձնացրած գերակայությունները:
Քննարկումը ծավալվել է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովման, կանաչ տարածքների պահպանման ու ավելացման, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորման, ներդրումային միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման և մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ: Ներկայացված ծրագրով քաղաքային իշխանությունն իր առջեւ խնդիր է դրել ապահովվել քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը:
Ծրագրում ներառված է նաեւ հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և պատշաճ ներկայացումը:
Կետ առ կետ ներկայացնելով քաղաքի զարգացման ծրագիրը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց նաեւ այս ծրագրի իրականացմանը խթանող մինչ այժմ կատարված աշխատանքները, լսել հանրային քնարկման մասնակիցների կարծիքնեն ու նկատառումները ներկայացված ծրագրի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3879 դիտում
20:48 31-10-2017
Երևանի ավագանին hաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը
1197 դիտում
16:15 25-12-2018
Ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը
2025 դիտում
13:52 18-11-2021
Կառավարությունը հաստատեց 2021-2026թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21100 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու