Վաղը Երևանում պայթեցման եղանակով հողին են հավասարեցնելու ժողովրդին հայտնի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ հուլիսի 1-ին, մասնագիտական հատուկ խումբը, որն ունի հարուստ փորձ, պայթեցման միջոցով հողին է հավասարեցնելու Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստի շենքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթեցումը տեղի է ունենալու ժամը 17։00-ի սահմաններում, և տեղում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ հերթապահություն են իրականացնելու ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական հատուկ ջոկատը։
Տեղում են լինելու նաև Երևանի ճանապարհային ոստիկանության և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի